The Daily Caller. Արդարադատություն Հայոց ցեղասպանության համար. «Նեմեսիս»
Իթաքիայի քոլեջի գրականության բաժնի վարիչ, Հեմիսֆիեր քոլեջի դասախոս Մարիան Մեսրոբյան-ՄաքՔարդին The DailyCaller պարբերականում հոդված է տպագրել, որում անդրադարձել է Հայեց ցեղասպանության 100-րդ տարելիցին և «Նեմեսիս» գործողությանը:
Նշելով, որ այս տարի լրանում է հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցը` հեղինակը հիշեցնում է, որ շատ տարիներ առաջ, երբ Ռաֆայել Լեմկինը ծանոթացել էր 1915 թվականին տեղի ունեցած այդ իրադարաձություններին, դրանք անմիջապես բնութագրել էր որպես «ցեղասպանություն»:
Հեղինակի դիտարկմամբ` այս տարիների ընթացքում հայերի հետ տեղի ունեցածի անտեսանելի լիելու գլխավոր պատճառն այն էր, որ ինքնին Հայոց ցեղասպանությունը շարունակում էր մնալ որպես անտեսանելի երևույթ: Ըստ հեղինակի`այդ ամենի առիթը խոշոր պետությունների կողմից սեփական շահերը հետապնդել էր, ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ-ն ավելի շատ մտահոգված էր Մուսոլի նավթով, քան հայերի համար արդարադատություն պահանջելով: Հետևաբար, հեղինակի դիտարկմամբ, Առաջին աշխարհամարտի ավարտվելուն պես ԱՄՆ թուրքական կառավարությունից չպահանջեց պատասխանատվության ենթարկել Հայոց ցեղասպանությունը իրագործածներին:
«Պատասխանատու, ծանրագույն հանցագործությունների համար դատապարտված օսմանյան ղեկավարերին թույլ տվեցին Սև ծովով փախչել և չվերադառնալ Թուրքիա` իրենց բաժին պատիժը կրելու համար: Ուստի հայերը, իրենք ծրագրեցին և իրականացրեցին օսմանյան թուրքերի պատիժը, ովքեր սպանել, դանակահարել, գնադակահել, ժայռերից ցած էին նետվել ու սովամահ արել 1.5 մլն տղամարդկանց, կանանց և երեխաների»,- գրում է հեղինակը:
Այնուհետև վերջինս նշում է, որ ինքը պապիկի մահից միայն 25 տարի հետո է իմացել, որ նա եղել է «Նեմեսիս» գործողության նախագծողներից և առաջնորդներից մեկը: Համաձայն հեղինակի հիշողությունների` այդ ծրագիրը նրա փոքրիկ սենյակում էր, որտեղից գտնվել է նաև գործողության գործակալների նամակների բնօրինակները:
««Նեմեսիս» գործողությունն ուներ երեք առաջնորդ. ԱՄՆ-ում կարճատև կյանք ունեցած անկախ Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Գարոն, Շահեն Նաթալին՝ խմբի կապի պատասխանատուն և Ահարոն Սաչաքլյանը՝ ֆինանսավորման և պլանավորման պատասխանատուն: Նրանցից յուրաքանչյուրը կրթված և կարգապահ մարդիկ էին, ովքեր կարողացան իրականացնել ազդեցիկ, միջազգային սպանություններ: Նամակներում առկա են տեղեկություններ ֆինանսավորման և ճանապարհահորդության մասին, ինչպես նաև աշխատանքի ֆինանսական ու հուզական արժեքի, կազմակերպչական մանրամասների մասին»,- գրում է հեղինակը:
Վերջինիս դիտարկմամբ` նամակներից, որոնք վերաբերվում են Թալեաթի սպանությանը, կարելի էր հասկանալ հայերի ապրած ողջ դառնությունը և արդարադատության հասնելու համար միայն սեփական ուժերին հույս դնելու հավատն ու համոզումը: