Ամերիկայի հայկական համագումարը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված նամակի տակ ստորագրելու արշավ է սկսել
Ամերիկայի հայկական համագումարը, ընդառաջ գնալով ապրիլի 24-ին, մեկնարկել է արշավ, որով ամերիկացիներին կոչ է անում կապ հաստատել Կոնգրեսի անդամների հետ` հորդորելով աջակցել Հայկական համագումարին ու ստորագրել կոնգրեսականներ Ռոբերտ Դոլֆի ու Ֆրանկ Փալոնեի հեղինակած նամակը` ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
Նամակում կոնգրեսականները Օբամային կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և պատճաշորեն հարգել զոհերի հիշատակը:
2008 թվականին Օբաման հայտարարել է, որ Ամերիկան արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին և կարձագանքի բոլոր ցեղասպանությունների մասին, իսկ ինքը մտադիր է այդ նախագահը լինել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ