Ո՞ւր գնալ մարտի 8-ին. Թոփ 20-յակի առաջին տեղում Երևանն է
Ո՞ւր գնալ կանանց միջազգային տոնի առթիվ հայտարարված ոչ աշխատանքային օրերին: «Թրեվլ.ռու» պորտալը կազմել է քսան քաղաքների ցանկ, որտեղ կարելի է ծախսել նվազագույնը 100, իսկ առավելագույնը՝ 140 եվրո: Երկու անձի համար բյուջեում հաշվարկվել են ոչ թանկ հյուրանոցում մարտի 8-9-ը մնալու ծախսը, ռեստորանում կամ սրճարանում ընթրելը, տեսարժան վայրեր այցելելը:
Այսպիսով, քսանյակի առաջին տեղում Երևանն է:
Կայքը Երևանը այսպես է ներկայացնում. «Յուրահատուկ մշակութային կենտրոն ու հյուրընկալ քաղաքում տոնական մեկ օրը կարելի է անցկացնել 34 եվրոյով: Նրա գխավոր գրավչություններից մեկը համարվում է «Էրեբունի» թանգարանը, որը Արին Բերդի ստորոտին է: Հենց այստեղ է գտնվել մ.թ.ա. թվագրվող ուրարտական ամրոց-քաղաքը՝ Էրեբունին: Երևանը հինավուրց, հարուստ պատմությամբ, միաժամանակ երիտասարդ ու ժամանակակից քաղաք է: Ավիատոմսերն էլ այնքան թանկ չեն:
Ցանկի երկրորդ տեղում սերբական Նովի-Սադ քաղաքն է, ապա Բելառուսի Վիտբեսկը, Մակեդոնիայի Բիտոլա քաղաքը, այնուհետև՝ ռումինական Կոնստանցան, էստոնական Տարտուն:
Վարկանշային աղյուսակի յոթերորդ տեղում լեհական Գդանսկն է, ապա վրացական Քութայիսին, չեխական Պլզենը, Չերնոգորիայում՝ Պետրովացը, Հունգարիայում՝ Դեբրեցնը, Ղազախստանում՝ Ալմա-Աթան, Լատվիայում՝ Վենտսպիլսը, Խորվթիայում՝ Պորեչը, Սլովենիայում՝ Մարիբորը, Իտալիայում՝ Բոլոնիան, Գերմանիայում՝ Համբուրգը, Ֆինլանդիայում՝ Թուրքուն, Բելգիայում՝ Անտվերպենը: Վերջինս նշվածների մեջ ամենաթանկն է, օրական բյուջեն կազմում է 94 եվրո: Այն Բելգիացի բազում դիզայներների հայրենիքն է, արվեստի քաղաք՝ թանգարաններ, ցուցասրահներ…
Նովի-Սադ
Վիտբեսկ
Բիտոլա
Կոնստանցա
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում