Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Վարդան Օսկանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել, որը մենք կքննարկենք քաղխորհրդի նիստում: Մենք հորդորելու ենք նրան շարունակել կուսակցական գործունեությունը, բայց վերջնական որոշումը պարոն Օսկանյանինն է»,-ասաց Զոհրաբյանը:
ԱԺ հասարակայնության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանն էլ Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Օսկանյանից պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում ԱԺ նախագահն այսօրվա դրությամբ չի ստացել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին