Fitch. Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղումը բացասաբար է ազդում ԱՊՀ երկրների վրա
Ռուսական տնտեսության աճի տեմպերի դանդաղումը բացասաբար է անդրադառնում հարևան երկրների տնտեսությունների վրա: Այս մասին ասված է Fitch վարկանիշային գործակալության հաղորդագրության մեջ:
Գործակալության հաղորդագրության համաձայն՝ Ուկրաինայի և Հայաստանի տնտեսությունները առավել զգայուն են ռուսական տնտեսության անբարենպաստ երևույթների նկատմամբ, իսկ Ղազախստանը և Ադրբեջանը տուժում են նավթի գների անկումից:
Գործակալության մասնագետների պնդմամբ՝ ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման պատճառով էր, որ տարածաշրջանի բոլոր երկրներում արժույթների փոխարժեքների ճշգրտում եղավ:
«Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը, ինչպես նաև տրանսֆերտների հիմնական աղբյուրը: Այդ իսկ պատճառով Հայաստանի տնտեսության աճի հեռանկարների վրա էական ազդեցություն է ունենում ռուսական տնտեսության մեջ գրանցվող իրադարձությունները: Այս ամենի հետևանքով գործակալությունը հունվար ամսին Հայաստանի վարկանիշը նվազեցրել է մեկ մակարդակով՝ հասցնելով «B+»-ի», - ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները