Քաջարանում «Միցուբիշի Պաջերո» է հրկիզվել. կատարվում է քննություն
Մարտի 5-ին` ժամը 03.15-ին, ոստիկանության Քաջարանի բաժանմունքից Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող հյուրանոցի բակում կայանված «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է: Այս մասին հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 03.03-ին անհայտ անձը հրկիզել է նշված վայրում կայանված, հիմնարկություններից մեկին պատկանող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի առաջամասը` ընկերությանը պատճառելով նյութական վնաս: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն»,-նշված է հաղորդագրության մեջ: