Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով տուժել է 87 հազար մարդ
Բրազիլիայում Ակրի գետի վարարման պատճառով երկրի համանուն նահանգը պատուհասած ջրհեղեղից տուժածների թիվը հասել է 87 հազարի: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ`այս պահին գետի ջրի մակարդակը հասել է ռեկորդային 18,3 մետրի, այն դեպքում երբ գետի սովորական մակարդակը 6-8 մետրի սահմաններում է:
Գետի վրայով կառուցված երեք կամուրջներ մնացել են ջրի տակ, ինչը դժվարեցնում է որոշ բնակավայերի հետ կապը:
Ամենաքիչը 8 հազար մարդ գտնվում է ժամանակավոր կացարաններում, իսկ տարերքից տուժածների ընդհանուր թիվը հասնում է 87 հասարի: Տեղի իշխանությունների կանխատեսմամբ` գյուղատնտեսական ոլորտին հասցված վնասը կկազմի մոտ 17 մլն դոլար: