Հետախույզ. Հայկական կողմն ադեկվատ պատասխան չի տալիս թշնամու քայլերին
«Հայկական կողմն ադրբեջանական ոտնձգություններին ադեկվատ պատասխաններ չի տալիս, ինչպես նաև՝ հայկական կողմի պաշտպանվողականությունը շատ թույլ է սահմանում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հետախույզ վետերանների» միության անդամ Արթուր Բունիաթյանը:
Նրան զարմացնում է, թե ի՞նչ է նշանակում կիլոմետրերով ճանապարհ անցել, դիվերսիա կազմակերպել, կրակել ու գնալ:
«Եթե պաշտպանության նախարարությունը դժվարանում է կազմակերպել անհրաժեշտ քայլեր, թող հանդիպեն մեզ հետ, միգուցե մի խելոք խորհուրդ էլ մենք տանք»,- ասաց նա՝ հավելելով, որ հայ զինծառայողները հոգեպես թույլ չեն, այլ պատասխանատուների թուլությունից ստացվում է, որ զինծառայողներն են թույլ:
Ա. Բունիաթյանի խոսքով, պետք է սահմանում համապատասխան միջոցներ կիրառվեն, ժամանակակից, այսօրվա տեխնիկան թույլ է տալիս պաշտպանվածությունը բարձրացնել:
Հետախույզի համոզմամբ, եթե հայերը միաբանվեն, համախմբվեն մեկ գաղափարի շուրջ, այդ ժամանակ կձերբազատվեն և սոցիալական խնդիրներից և սահմանային իրավիճակներից: