Գյումրու «Երեխաների տուն» մանկատան տնօրենն ազատվել է աշխատանքից
«Գյումրու Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզաննա Ավագյանը ազատվել է աշխատանքից: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրին, որ Ռուզաննա Ավագյանը աշխատանքից ազատվել է կենսաթոշակային տարիքի անցնելու պատճառով: Այժմ նրան այդ պաշտոնում ժամանակավորապես փոխարինում է Արեն Գրիգորյանը, ով այս հաստատության աշխատակիցներից է:
Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, որը տեղի կունենա մարտի 26-ին:
Հիշեցնենք՝ Ռուզաննա Ավագյանի դեմ դեռևս 2010 թվականին մեղադրանք էր առաջադրվել ծառայողական պարտականությունները պատշաճ չկատարելու և պաշտոնեական դիրքը ծառայության շահերի հակառակ օգտագործելու համար: Սակայն նա չէր հասցրել պատիժը կրել, և նրա նկատմամբ համաներում էր կիրառվել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին