Ընկալման տարբերությունները բացատրվում են ոչ թե սոցիալական, այլ կեսնաբանական առանձնահատկություններով. գիտական հիմնավորում
Զգեստը, որի լուսանկարներն հայտնվել են համացանցում բաժանել են երկրագունդը երկու մասի` մադկանց, որոնք պնդում են, որ թե այն կապույտ է սև շերտանախշերով և մարդկանց, ովքեր զգեստը տեսնում են ոսկեգույն։ Ինտերնետ հարթակներով տարբեր հարցումներն այն մասին, թե ինչ գույն ունի զգեստը, ցույց են տվել, որ մեկ քառորդը պատասխանել է կապույտ, մնացածը կամ սպիտակ, կամ որ զգեստը փոխում է գույնը: Աստղերի կարծիքները ևս բաժանվել են։
Ջիմմի Ֆելոն. Ջուլիանա Մուրը, Քիմ Քարդաշյանը զգեստը տեսել են ոսկեգույն, մինչդեռ Թեյլոր Սվիֆտն ու Ջեյմս Ֆրանկոն` կապույտ։
Գունային ընկալման փորձագետ Դևիդ Մանյարդը «CBSNews»-ի հետ զրույցում գիտական հիմնավորումներ է տվել առաջին հայացքից անհավանական թվացող այս երևույթին։ Մանյարդի խոսքերով, ընկալման տարբերությունները բացատրվում են ոչ թե սոցիալական, այլ կեսնաբանական առանձնահատկություններով։
Գունային տարբեր ընկալումների վրա իր ազդեցությունն է թողնում հիմնականում արտաքին լուսավորությունն ու աչքի կառուցվածքի առանձնահատկությունները։ Մասնավորապես, գունային ընկալումների տարբերությունները կապված են աչքի ցանցաթաղանթի լուսազգաց և գունազգաց ընկալիչների քանակության հետ։ Լուսաընկալիչները կառուցվածքով և ֆունկցիաներով իրարից տարբերվող ցուպիկներ և սրվակներն են։
Ցուպիկները գրգռվում են նույնիսկ թույլ լույսով և գույնն ընկալելու հատկություն չունեն, մինչդեռ սրվակները առավել հեշտ են ադապտանում պայծառ լույսին և ընկալում գույնը։ Թերևս սրանով է բացատրվում այն հանգամանքը, որ եթե ինչ-որ մեկը ուժեղ լուսավորությունից տակ զգեստի լուսանկարը տեսնում է մի գույնով, ապա որոշ ժամանակ մութ սենյակում մնալուց և վերադառնալուց հետո միևնույն լուսանկարը, ամենայն հավանականությամբ, կտեսնի այլ գույնով։ Ավելին, գույնի ընկալման վրա ազդում է նաև այն հանգամանքը, թե որքանով է մարդկային ուղեղը ճշգրտում լուսավորությունն ու գույնը, պարզելու, թե իրականում ինչ գույն ունի այս կամ այն առարկան։ Ինչպես ժամանակակից տեսախցիկներն են կարգավորում լուսավորության հավասարակշռությունը, նույն կերպ մարդկային ուղեղն է դա անում` ավտոմատ եղանակով։
Նման դեպքերում որոշ մարդիկ կամ չեն նկատում կապույտ երանգները, լուսանկարն ընկալելով որպես ոսկեգույն, կամ անտեսում են դեղին երանգները, տեսնելով միայն կապույտը։ Նմանօրինակ օպտիկական խաբկանքների շարքին է դասվում նաև սպիտակ և սև վանդակներով շախմատային գծապատկերը։ Նշենք, որ տարածում գտած զգեստի իրականան գույնը պարզելու համար հարկ է եղել օգտվել Ֆոտոշոփ ծրագրից, որն ապացուցել է որ իրականում զգեստը կապույտ գույն ունի, ինչի մասին պնդում էր հարցումներին մասնակցած մարդկանց ընդամենը 25 տոկոսը։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում