Կործանված օդանավի ամենափոքրիկ զոհը (լուսանկար)
Բրիտանացի փոքրիկ յոթ ամսական Ջուլիան Փրացզ-Բանդրեսը Ֆրանսիական Ալպերում կործանված Airbus A320-ի ամենափոքրիկ ուղևորն էր: Daily Mail-ը հրապարակել է փոքրիկի և նրա մայրիկի՝ Մարինա Բանդրեսի գրկախանռված լուսանկարը, որն արվել է երեխայի ծնվելուց հետո առաջին անգամ:
Մայրն ու երեխան վերադառնում էին Իսպանիայից. մայրը ծնունդով իսպանացի էր և աշխատում էր Մանչեսթերում որպես ռեժիսոր: Նրանք մեկնել էին Իսպանիա՝ ներկա գտնվելու նրա բարեկամի հուղարկավորությանը:
Մարինա Բանդերսի հայրը ասել է, որ չեն կարողացել դեպի Մեծ Բրիտանիա ուղիղ չվերթի տոմս գտնել և նրանք՝ մայր ու որդի, ստիպված են եղել Դյուսելդորֆով գնալ Մեծ Բրիտանիա: Այդ պատճառով նրանք նստել են Germanwings ավիաընկերությանը պատկանող Airbus A320 օդանավը:
Հիշեցնենք՝ օդանավի վթարի հետևանքով 150 մարդ մահացել էր, որից վեցը օդանավի անձնակազմի անդամներն էին: Այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ օդանավի կործանման պատճառը երկրորդ օդաչուի գործողություններն էին, որը օդանավը մտածված տարել է կործանման:
Սև արկղերի վերծանման արդյունքում պարզվել է, որ թռիչքի առաջին րոպեներին երկու օդաչուները նորմալ զրույց են վարել: Սակայն երբ օդանավի հրամանատարը լքել է խցիկը, հավանաբար զուգարան գնալու նպատակով, երկրորդ օդաչուն արգելափակել է խցիկի դուռը և ինքնակամ սկսել վայրէջք կատարել: Օդաչուն դրսից ուժեղ թակել է դուռը, սակայն ոչ մի արձագանք չի եղել և այդպես էլ ոչ մի արձագանք չի լինում: