Կիրա Նայթլին տոնում է 30-ամյակը (լուսանկարներ)
Բրիտանացի դերասանուհի, երկակի օսկարակիր (2006, 2015) Կիրա Նայթլին (Keira Christina Knightley) այսօր նշում է իր 30-ամյակը: Նրա դերասանական կարիերան սկսել է վաղ մանկությունից, երբ նկարահանվում է «Royal Celebration» ֆիլումում՝ փոքրիկ աղջնակի դերում: Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» ֆիլմի նկարահանումներից հետո Նայթլին նկատելի է դառնում և սկսում են հրավիրել այլ ծրագրերում մասնակցելու:
2003-ին Կիրան խաղում է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում և Ջոնի Դեփի ու Օրլանդո Բլումի հետ խաղի արդյունքում դերասանուհին հասնում է փառքի: Կնոջ լավագույն դերի համար նա Օսկարի է առաջադրվել «Հպարտություն և նախապաշարմունք» ֆիլմում Էլիզաբեթթ Բեննեթի կերպարը մարմնավորելու համար: 2013-ից ամուսնացած է «Klaxons» խմբի վոկալիստ Ջեյմս Ռեյթոնի հետ և նրանք այժմ սպասում են իրենց առաջնեկին:
Դերասանուհին ասում է, որ ընտրում է այնպիսի դերեր, որոնց հատուկ է պոֆիգիզմը: Obozrevatel.com-ը ներկայացնում է նրա մի քանի հետաքրքիր մտքեր.
Եթե ես տեսնում եմ կոշիկներ, որոնք ինձ շատ են դուր գալիս, ապա անկախ դրանց չափից, ես պարտադիր գնում եմ դրանք:
Մենք բոլորս ցանկանում ենք լինել իդեալական, անբիծ ու աստվածային հարաբերությունների մաս, բայց դրանք այդպիսին չեն լինում: Դա ֆանտազիա է, որը փաթաթում են մեր վզին, այդ թվում ֆիլմերը: Սիրային հրաբերություններում կան այլ բաղկացուցիչներ ևս՝ խանդ, խելագարություն, նյարդայնություն:
Քանի դեռ կյանքի մի հատված չես ապրել, չես զգա հիասթափություն, չես ունենա վերքեր և որպես դերասան, ոչ մի արժեք չես ունենա:
Այդքան շփվող չեմ:
Ես երևի պետք է հղիանամ, որպեսզի դադարեն խոսել իմ կառուցվածքի մասին