Հովիկ Աբրահամյանը նախկին վարչապետերի հետ հանդիպում է նախաձեռնել
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի նախկին բոլոր վարչապետերի հետ հանդիպում է նախաձեռնել: Այդ մասին պատասխանելով Panorama.am-ի հարցմանը, տեղեկացրեց վարչապետի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանը:
Նկատենք, որ Հայաստանն ունեցել է 12 վարչապետ և նրանցից միայն Անդրանիկ Մարգարյանն ու Վազգեն Սարգսյանն են մահացել: Առայժմ հայտնի չէ, թե 10 վարչապետերից ովքեր կմասնակցեն հանդիպմանը: Հանդիպումը կայանալու է այսօր երեկոյան:
Հայաստանի նախկին վարչապետերն են՝ Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը, Արմեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Դարբինյանը, Վազգեն Սարգսյանը, Արամ Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը, Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին