Ռուբլին իր կորցրած դիրքերը կվերականգնի. տնտեսագետ
Ռուսաստանում այդքան հեշտ չէ արտադրանք իրացնելը, ոնց որ ասում են: Այս մասին այսօր «Իրավիճակն ապրանքային շուկայում՝ պայմանավորված ռուբլի/դրամ տատանումներով» թեմայով քննարկմանն ասաց Պռոշյանի կոնյակի գործարանի տնօրեն Ավիկ Գասպարյանը:
«Եթե մենք ունենայինք այն հնարավորությունը, որ ՀՀ-ում արտադրված արտադրանքն ունենար այն հատկանիշները, որ մրցունակ լիներ ֆրանսիականի և իտալականի հետ մեր բնագավառում, միգուցե մենք պայմաններ թելադրեին, բայց հիմա պայմաններ թելադրողը գնորդն է:
Նրա խոսերով պայմանագրի մեջ նշվում է, որ վճարումը իրականացվում է առաքումից երեք կամ հինգ ամսվա ընթացքում: Իսկ պայմանագրերը հիմնականում ռուբլով են:
«Այն գնով, որով մենք արտահանում ենք հիմա շուկան չկորցնելու համար, դա ծիծաղելի է: Մի շիշ կոնյակը հազար դրամ»,-նշեց Ավիկ Գասպարյանը:
Հանդիպմանը ներկա տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի կարծիքով էլ ռուբլին իր կորցրած դիրքերը կվերականգնի, որը պայմանավորված է լինելու արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձություններով.«Մի քանի օրվա ընթացքում մենք կնկատենք, որ նաև նավթի գներն են բարձրանալու, իսկ դա տանելու է ռուսկան տնտեսության կայութնացման միտումների ձևավորմանը:
Նրա դիտարկմամբ այս բոլորը նպաստելու է, որպեսզի առաջիկա մեկ տարվա ընթացքում կայունություն դրսևորվի:
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ նշեց, որ պետք է մտածել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնելու մասին, քանի որ այն բերում է թանկ փողերի քաղաքականության, իսկ թանկ փողերը երբեք չեն նպաստելու տեղական արտադրության զարգացմանը:
«Այս պահին դրամի զսպվածություն է նկատվում, պետք է միքիչ բաց թողնել, որպեսզի տնտեսություն կարողանա շնչել»,-նշեց Վ. Սաֆարյանը:
Նա նկատեց, որ Ռուսաստանից բացի պետք է ուրիշ շուկաներ էլ կարողանալ գտնել, որպեսզի տեղական արտադրողն իրեն ապահովված զգա:
Նախորդող հրապարակումներ՝
Կառավարությունը կփորձի օգնել ռուբլի/դրամ տատանումների հետևանքով վնասներ կրած 20 ընկերության
Վազգեն Սաֆարյան. Չինական ուղղվածությունը պետք է զարգանցել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին