Ծաղկազարդի տոնը` մանուկների օրհնության օր
Այս տարի` մարտի 29-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ծաղկազարդի տոնին, որ տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հռչակել է որպես մանուկների օրհնության օր, հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի մանուկների օրհնության հատուկ արարողություն:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, արարողությունը կկատարվի առավոտյան ժամը 10:00-ին և Ս. Պատարագի ավարտին:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները