Ֆրանսիայում չեն ցանկանում վերացնել երեխաների նկատմամբ ֆիզիկական պատիժը
Սոցիալական իրավունքների հարցերով Եվրոպական հանձնաժողովը Ֆրանսիայի կառավարությանը մեղադրել է, որ վերջնականապես չի ցանկանում վերացնել երեխաների ֆիզիկական պատիժը: Ֆրանսիացիները իրավունք ունեն չափավորել երեխաների վարքը, բայց ինչպես և ինչ սահմաններում, չի հստակեցվում: «Չափավորելու» շրջանակներում միանգամայն թույլատրվում է ապտակել երեխային:
Հենց այն բանի համար, որ հստակ օրենք չկա, որը կարգելի երեխաների նկատմամբ ֆիզիկական պատիժը, յուրաքնաչյուր դեպք ոստիկանությունը ստիպված է առանձին քննարկման առարկա դարձնել: Երկրում նման վիճակը խախտում է սոցիալական իրավունքների Եվրոպական խարտիան, որը նախատեսում է անվերապահ պաշտպանություն ցանկացած բռնությունից ու շահագործումից: Խարտիան ստորագրել է նաև Ֆրանսիան:
Ֆրանսիացիներն իրենց հերթին չեն շտապում արգելել երեխաներին ֆիզիկական պատժի ենթարկելը. Ֆրանսիայի բնակչության 30 տոկոսը համաձայն է, որ նման պատիժը պետք է արգելել: Իսկ ահա 60 տոկոսը վստահ է, որ երեխաներին ֆիզիկապես պատժելը արգելելը նպատակահարմար չէ: Այս մասին գրում է Bebeblog-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ