Հնդկական Գոա նահանգի գյուղում խորհրդարանը արգելել է համբուրվել հանրային վայրերում
Հնդկական Գոա նահանգի Սալվադոր-դե-Մունդո գյուղում իշխանությունները արգելել են զույգերին հրապարակային համբուրվել: Այդ մասին արգելքը ամրագրվել է օրենքով, որը միաձայն ընդունել է տեղի խորհրդարանը:
«Մենք այդ օրինագիծն ընդունել ենք՝ հետևելով գյուղացիների դժգոհություններին զույգերի՝ հանրային վայրերում համբուրվելու մասին: Դա միակ ճանապարհն էր այդ ամենին վերջ տալու համար»,- հայտարարել է գյուղի ղեկավարի տեղակալ Ռեենա Ֆերնանդեսը, գրում է The Guardian-ը:
Արգելքի մասին նույնիսկ պաստառներ են տեղադրվել: Այնուամենայնիվ, դեռևս հստակեցված չէ, թե ինչ պատիժ է նախատեսվում օրինախախտների համար:
Տեղի բնակիչներից մեկն ասել է, որ Գոայի ծովափները շատ են գրավում զբոսաշրջիկներին և իրենք բազմիցս են տեսել այդպիսի տեսարաններ, ինչը բարկացրել է իրենց: Ըստ աղբյուրի, Գոա նահանգը ղեկավարում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգայնական կուսակցությունը, որը այս շաբաթ արգելել էր կին աշխատողներին աշխատավայրում ջինսե և թևերը բաց վերնաշապիկներ հագնել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ