Կիմ Չեն Ընը անձամբ է փորձարկել հյուսիսկորեացի բանվորների ստեղծած ինքնաթիռը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրի մեքենաշինական գործարաններից մեկն այցելության ժամանակ անձամբ է փորձարկել նոր ինքնաթիռը: Այդ գործարանը ձեռնամուխ է եղել սեփական արտադրության թեթև օդանավերի թողարկմանը: Այդ մասին գրում է Newsru.com-ը` վկայակոչելով կորեական լրատվամիջոցներին:
Ըստ աղբյուրի, Կիմ Չեն Ընը, ով հատուկ սեր ունի գիտության, տեխնոլոգհիաների ու ավիացիայի հանդեպ, գոհունակություն է հայտնել, որ երկրի քաղաքացիները կարողացել են «հրաշալի ձեռքբերում» ունենալ՝ ստեղծելով նոր, ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող ինքնաթիռ:
Շրջայց կատարելով գործարանում`Կիմ Չեն Ընը անձամբ է նստել ինքնաթիռի ղեկին, ինքնուրույն վերելք ու վայրէջք կատարել:
«Ես ինքնուրույն պետք է փորձարկեմ մեր բանվոր դասակարգի ստեղծած ինքնաթիռը», -ըստ աղբյուրի, հայտարարել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները