Ծիրանի բերքն այս տարի առատ կլինի. «ՀԺ»
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն այս տարի ծիրանի առատ բերք է ակնկալում: Ինչպես «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը՝ եթե մինչև ապրիլի 23-ը, 24-ը եղանակային անակնկալներ չլինեն, ապա ծիրանի բերքը առատ կլինի:
Ըստ փոխնախարարի՝ այս պահին որևէ վտանգ չկա, և ամբողջ մարտ ամսվա ընթացքում ծիրանի այգիներին որևէ բան չի վնասել, այդ թվում ՝ երկու օր առաջ Երևանում, Էջմիածնի, Մասիսի, և Արտաշատի որոշ համայնքներում տեղի ունեցած կարկուտը:
«Փոքր պսակաթերթեր են թափվել, ինչ-որ բույլեր, բայց դրանք բացարձակապես բերքի վրա չեն կարող ազդեցություն ունենալ: Այս պահի դրությամբ եթե գնահատելու լինենք, մենք շատ բարձր բերքի ակնկալիք ունենք:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ