«Կյանքի առաջին օրը». Ծննդաբերած մայրերն ու իրենց երեխաները (լուսանկարներ)
Լուսանկարիչ Ջեննի Լյուիսը իր լուսավոր ֆոտոշարքով ցուցադրում է, թե ինչքան գեղեցիկ կարող են լինել շարքային մայրերի ու նրանց երեխաների լուսանկարները: Լուսանկարիչը ներկայացրել է «Կյանքի առաջին օրը» խորագրով շարքը, որտեղ 24 ժամ առաջ ծննդաբերած կանայք են` իրենց նորածինների հետ:
«Հաճախ երեխայի ծնունդը ու դրան հաջորդող ցավը վախեր են առաջացնում, անորոշությամբ պարուրում: Ես ինքս երկու երեխաների մայր եմ ու կարծում եմ՝ կարևոր է մայրության սքանչելի կողմը ներկայացնել, նրանց գեղեցկությունը ցուցադրել: Ինձ դուր է գալիս ֆիքսել մոր վերածվող կանանց», -նշել է Լյուիսը:
Adme.ru-ն ներկայացրել է լուսանկարչի ֆոտոշարքը: