BBC-ի անդրադարձը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը
Բրիտանական BBC-ն անդրադարձել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր կայացած Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը: Հոդվածում նշված է Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների այցի մասին, ինչպես նաև մեջբերվել է հայ ժողովրդին ուղված նրանց ցավակցական խոսքը Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:
Հայոց Ցեղասպանության մասին աշխարհում առկա թեր և դեմ կարծիքները շարադրելուց զատ հոդվածում ներկայացված է նաև BBC-ի լրագրող Ֆերգալ Քինի` մեկ տասնամյակ առաջ նկարահանած տեսանյութը, որտեղ Հայոց Ցեղասպանության մի քանի ականատեսներ պատմում են իրենց տեսած արհավիրքների մասին:
«Ես շուրջ բոլորս տեսել եմ մահը, երբ ընդամենը փոքրիկ երեխա էի`9-10 տարեկան: Ինձ ամբողջությամբ կոտրված էի զգում, իսկ շուրջս ոչ մի կենդանի մարդ չկար»: Այս խոսքերը պատկանում են Պետրոս Գելուզյանին, ով հրաշքով փրկվել է Ցեղասպանության ճիրաններից:
«Նրանք այրեցին տները և մարդիկ վազելով մտան եկեղեցի: Այդ ժամանակ նրանք այրեցին նաև եկեղեցին: Հայրս տանն էր այդ ժամանակ: Զինվորկանները բռնեցին նրան և սպանեցին, որից հետո գլխատեցին հորս…Մենք լացում էին, իսկ ի՞նչ կարող էինք անել»,-տեսանյութում պատմում է իր ողբերգության մասին Ռահան Քաչյան:
Տեսանյութում ներկայացվում է Դիարբեքիր քաղաքը, որտեղ BBC-ի լրագրողի խոսքերով ժամանակին ապրել են ավելի քան 50 հազար հայեր, իսկ հիմա մնացել են միայն 20 հոգի: Այն քիչ հայերը, որոնք կարողացել են փրկվել կոտորածներից, ստիպված են եղել իսլամ ընդունել կամ որդեգրվել են տեղացի քուրդ ընտանիքների կողմից: Այդ ճակատագրին է արժանացել նաև Դիարբեքիրի հայ բնակիչ Արմեն Դեմիրճյանը, ում մեծացրել են որպես մահմեդականի` ժխտողականության մթնոլորտում, և միայն չափահաս դառնալուց հետո է նա իմացել, որ հայ է:
«Իմ բոլոր նախնիները սպանվել են 1915թ-ին, նրանցից ոչ մեկ անգամ չի հուղարկավորվել, մահից հետո չի արժանացել հարգանքի տուրքի: Ես անգամ չգիտեմ, թե նախնիներիս մարմինները որ գետի մեջ են նետվել, նրանք գերեզմաններ չունեն: Դա շատ ցավալի է»,-նշում է նա:
Թուրք պատմաբան Հալիլ Բերքթայի կարծիքով ժխտողական կեցվածքը Թուրքիային ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է նետում հոգեբանական յուրօրինակ մեկուսացվածության մեջ:
«Եվ ես վստահաբար նշում եմ, որ եղածն անկասկած Ցեղասպանություն է»,- այսպես է եզրափակել իր խոսքը պատմաբանը BBC-ի տեսանյութում:
Ֆոտոշարքեր`
Այսօր՝ Ծիծեռնակաբերդում
Պատվիրակություններն այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հարակից հրապարակումներ`
«Մենք միշտ եղել ենք մտերիմ դաշնակիցներ, եղել ենք և այդպիսին կլինենք ապագայում». Սարգսյան-Պուտին հանդիպում
«Հայաստանը հպարտ է Ֆրանսիայի նման պետության հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենալու համար»
Սերժ Սարգսյան. Վերքն արյունահոսում է, որովհետև աշխարհում շատ են չեզոքությունը, լռությունը, ժխտողականությունը
Հայաստանն ու Կիպրոսը անպատժելիության զոհեր են. Կիպրոսի նախագահ (տեսանյութ)
Պատմական ճշմարտության ժխտումը բացասաբար է ազդում իրազեկման մակարդակի վրա. Սերբիայի նախագահ (տեսանյութ)
Չորս երկրի նախագահները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում (լուսանկարներ)
Ֆրանսուա Օլանդ. Հայոց ցեղասպանության ճանաչումը խաղաղության ակտ է
Ծիծեռնակաբերդում արված զրույցներ՝
«Ներողություն եմ խնդրում՝ Ցեղասպանությունը ճանաչելու քաջություն չունեցող իմ ղեկավարների համար…»
105 հոգի սեփական միջոցներով եկել ենք մասնակցելու. «Օգնության խաչ» հանձնախմբի անդամ
Շատ զորավոր զգացողություններով եմ այստեղ. Սալբի Նահապետյան
Միխայլով. Ծիծեռնակաբերդ են եկել ասորիներ աշխարհի տարբեր ծայրերից
Տասը երիտասարդներ Արցախից ոտքով հասան Ծիծեռնակաբերդ
Ղարաբաղյան պատերազմի վետերանները Ծիծեռնակաբերդի սյուները շրջապատեցին 100 մետր երկարություն ունեցող եռագույնով
Պահանջատիրության հետ միասին մենք պետք է հզորացնենք Հայաստանն ու Արցախը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ