Ալեքսեյ Նավալնին խորհուրդ է տալիս կարդալ Հայոց ցեղասպանության մասին
Ռուս հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին «Эхо Москвы»-ի իր բլոգում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Կարող եմ գրազ գալ, որ այս տեքստը կարդացողների 90 տոկոսը գիտեն Հայոց ցեղասպանության մասին ոչ ավելին, քան ես՝ մեկ ամիս առաջ. նրանք Թուրքիայում բնակվող հայեր էին և նրանց սպասում էին: Զանգվածային սպանությունը ոչ առաջին, ոչ էլ, ցավոք, վերջին դեպքն է մարդկության պատմության մեջ: Այժմ թուրքերը հրաժարվում են ճանաչել Ցեղասպանությունը, իսկ հայերը ողջ աշխարհին կոչ են անում ճանաչել այն: Նրանց բանավեճի առարկան հասկանալի է, բայց նման շարժումը 100 տարի անց տարօրինակ է թվում: Բայց երբ սկսում ես կարդալ վկայությունները և ուսումնասիրել փաստաթղթերն ու լուսանկարները, արյունը երկաներումդ կանգ է ատնում և հասկանում ես՝ ինչի հետևանք է այս շարժումը:
Սա 1915-ին արված հայտնի լուսանկար է, որում թուրքը հացի կտորով «գայթակղում» է փախստականներին:
Մեզանից յուրաքանչյուրը շատ ճիշտ ներդրում կարող է ունենալ մարդկության ապագայում այսօր մի քիչ ժամանակ ծախսելով և կարդալով Հայոց ցեղասպանության մասին:
Այսօր բազմաթիվ լավ հոդվածներ են հրապարակվել: Ես խորհուրդ եմ տալիս կարդալ New York Times-ի «Մեծագույն հանցանք» հոդվածը:
Լավն է Kommersant-ի «Հայոց ցեղասպանության պատմությունը՝ կազմակերպիչների և ականատեսների վկայություններով» հոդվածը:
Ինչպես նաև կարելի է կարդալ Ցեղասպանության մասին Wikipedia-ի հրապարակումները:
Ինչքան շատ բան իմանանք, այնքան լավ կհասկանանք ու քիչ սխալներ կգործենք ապագայում»: