Պետք է շնորհակալություն հայտնել Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանած նախագահներին. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Որոշ մարդիկ ցանկացած իրադարձության մեջ փնտրում են այնպիսի դետալներ, մանրամասներ, որոնք հնարավորություն կտան բացականչելու՝ «վայ, խայտառակ եղանք», «բա որ ասում էի»,«ուրիշ էլ ի՞նչ էիք սպասում»: Նման մտասևեռվածության պատճառը կարող է լինել ոչ միայն քաղաքական շահագրգռվածությունը, այլև պարզապես ծանր բնավորությունը: Իսկ «տեղեկատվական առիթն» այնքան էլ էական չէ՝ թեկուզ ապրիլի 2-ի հետ կապված միջոցառումները:
Եթե ինչ-որ բանից դժգոհելու կարիք ունես, ապա անպայման առիթ կգտնես: Օրինակ՝ Ծիծեռնակաբերդում ելույթ ունեցող նախագահները «այն չես ասել», ինչը մենք ուզում էինք լսել: Հավանաբար, այդպես մտածողներն ակնկալում էին, որ Պուտինը կամ Օլանդը ասեին՝ Արևմտյան Հայաստանը ձերն է, հայեր ջան, գնացեք, վերցրեք: Պարզ չէ՞, որ ցանկացած պետության ղեկավար խոսում է իր երկրի ազգային շահերից ելնելով, և որ թեմայով էլ արտահայտվի, հնչեցնում այն ուղերձները, որոնք, իմ կարծիքով, համապատասխանում են այդ շահերին:
Պարզ է որ ոչ բոլորն են պապ Ֆրանցիսկոս. Քաղաքական, պետական գործիչներն առաջնորդվում են, կրկնում եմ, շահերով ոչ թե արժեքներով: Բայց սա չպիտի նվազեցնի մեր երախտագիտությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում