The Huffington Post. Լուսանկարներ, որոնք վկայում են` Հայոց ցեղասպանությունը չի մոռացվել
Տասնյակ հազարավոր հայեր աշխարհի տարբեր ծայրերից ապրիլի 24-ին համախմբվել էին Հայոց ցեղասպանության նվիրված հուշահամալիրում՝ նշելու զոհվածների 100 ամյա տարելիցը: 1915թ-ի ապրիլի 24-ին հայ մտավորականների ձերբակալությունից սկսվեցին 1.5 մլն հայերի ցեղասպանության ողբերգական դեպքերը, այդ իսկ պատճառով հիշատակի օրը նշvում է հենց այդ օրը: Այս մասին գրում է հեղինակավոր The Huffington Post պարբերականը՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆոտոռեպորտաժում:
«Պատմաբանները տեղի ունեցածը համարում են ցեղասպանություն, սակայն Թուրքիան շարունակում է հերքել և վերջերս չափազանց ջղագրգիռ է արձագանքել Եվրոպայի՝ ցեղասպանության ընդունման կոչերին: Այնուամենայնիվ աշխարհասփյուռ հայերը երդվել են վառ պահել զոհերի հիշատակը և նախօրեին աշխարհի հարյուրավոր քաղաքներում ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններ են կազմակերպել», -գրում է պարբերականը:
Նկարագրելով Երևանում Ֆրանսիայի և ՌԴ նախագահների մասնակցությամբ տեղի ունեցած հիշատակի ոգեկոչման արարողությունները՝ պարբերականը նշում է նաև, որ Երուսաղեմում և Թեհրանում, ինչպես նաև Մարսելում հայերը բողոքի ակցիաներ են իրականացրել ՝ կոչ անելով Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը:
Ստամբուլում հանրահավաքի մասնակիցները ծաղիկներ և զոհ դարձած մտավորականների նկարներ են դրել այն կառույցի մոտ, որտեղ 1915թ-ին բանտարկվել են հայ մտավորականները:
«Նրանք կարծում էին, որ ոչ ոք չի հիշելու ցեղասպանության զոհերին կամ իրականացնողներին, իսկ այն ինչ այսօր կատարվում է ապացուցում է ճիշտ հակառակը»,- պատմել է ակցիայի մասնակից Կալիֆորնիայից Ստամբուլ մեկնած Սերժ Թոմասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ