Քաղաքական 18:19 25/04/2015

Լռություն՝ Սենատում, պատարագ՝ Միլանում, քայլերթ՝ Հռոմում. իտալական մամուլի անդրադարձը

Իտալիայում ապրիլի սկզբից ի վեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ ու ակցիաներ են անցկացվել, որոնք լայնորեն լուսաբանվել են նաև տեղական մամուլով:

Հայոց ցեղասպանության թեման իտալական տեղեկատվական օրակարգ մտավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Իտալիա կատարած պաշտոնական այցի և հատկապես Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից ապրիլի 12-ին մատուցված պատարագի առիթով և մինչ օրս մնում է իտալալեզու մամուլի օրակարգում:

Չնայած այն հանգամանքին, որ Իտալիայի հայ համայնքն իր ծավալներով ու ազդեցությամբ էականորեն զիջում է բազմաթիվ այլ երկրների հայ գաղթօջախներին, այնուամենայնիվ Վատիկանում Հռոմի պապի կողմից մատուցված պատարագի հնչեղությանը որևէ այլ միջոցառում չարժանացավ: Հատկանշական է նաև այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների ու ակցիաների լուսաբանման առումով Իտալիան առաջատարներից էր:

Առանցքային իրադարձություններից մեկն Իտալիայի սենատում ապրիլի 23-ին Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, սենատոր Էմիլիա Գրացիա Դե Բիազի հնչեցրած ելույթն էր ու առաջարկը՝ մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Դե Բիազիի ելույթը ոչ միայն ամբողջությամբ տեղադրվեց Սենատի պաշտոնական կայքէջում, այլև՝ լայնորեն լուսաբանվեց ու մեկնաբանվեց Իտալիայի առաջատար լրատվամիջոցների կողմից: Սենատորի ելույթին են անդրադարձել մասնավորապես` Giornale Di Brescia, La Gazzetta del Nezzogriorno, La Sicilia, Corriere Della Sera, NewMediaMagazine, FonteNews , Euronews-ի իտալական ծառայությունը և այլ առաջատար պարբերականներ ու գործակալություններ:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին Իտալիայի տարբեր մարզերում հիշատակի ու ոգեկոչման արարողություններ էին անցկացվում, որոնցից հիշատակման արժանի է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Հռոմի կոմիտեի կողմից «Հիշատակի քայլեր» խորագրով մայրաքաղաք Հռոմում անցկացված քայլերթը

Նախաձեռնությունը ոչ միայն մեծ արձագանք է ստացել, այլև համախմբել է քսանից ավելի կազմակերպությունների, որոնց թվում էին ինչպես հայկական, այնպես էլ տեղի հասարակական կազմակերպություններ ու ազգային այլ փոքրամասնություններ: Քայլերթի մասնակիցները ակցիայի ընթացքում հնչեցրել են նաև հոգևոր երաժշտություն՝ Կոմիտաս, ընդ որում՝ ոչ միայն հայորդիների, այլև մշակույթի ոլորտի իտալացի ներկայացուցիչների կատարմամբ, որոնց թվում էր նաև դերասանուհի Կլաուդիա Մանչինելլին:

Այս ակցիան լայնորեն լուսաբանվել է իտալական մամուլի՝ հատկապես հեռարձակող լրատվամիջոցների կողմից:
Ուշագրավ է, որ Corriere TV-ի պատրաստած ռեպորտաժում  մասնակիցներից մեկը նշում է, որ հիշատակի այդ միջոցառումն իրականացվում է խաղաղ երթի միջոցով, քանզի այդպիսին է հայկական մշակույթը: «Մենք երբեք չենք հավատացել ոչ մեկին, բայց միշտ հավատ ենք ունեցել և ունենք, որ կճանաչվի ցեղասպանությունը մյուս երկրների կողմից։ Հարյուրամյա մերժումը կարճ ժամանակ չէ։ Շատ երկրներ կան, որ մերժում են մինչ օրս, բայց վերջապես պապ Ֆրանցիսկոսն օգտագործեց այդ բառը և հաստատեց, որ եղել է ցեղասպանություն»,- հեռուստաընկերության հաղորդմամբ՝ ասել է Գևորգ անունով երիտասարդը, ով ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է և ապրում է Հռոմում։

Միջոցառմանն անդրադարձել են նաև իտալական այլ լրատվամիջոցներ ևս, ինչպես օրինակ՝ Le Ultime Notizie-ն , կամ Futuro Quotidiano-ն:

Իտալիայում անցկացված ապրիլքսանչորսյան միջոցառումներից հիշատակման արժանի է նաև Միլանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը, որի շրջանակներում պատարագ է մատուցվել Կարդինալ Անջելո Սկոլայի կողմից:

Արարողությանը ներկա է գտնվել Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը: Իտալական մամուլի անդրադարձերում, մասնավորապես Avvenire պարբերականի ռեպորտաժում, կարելի է հանդիպել դեսպան Ղազարյանի մեկնաբանություններին , որոնցում նա խոսել է Հայոց ցեղասպանության և թուրքական ժխտողականության մասին:
Միլանում տեղի ունեցած միջոցառմանն անդրադարձում Il Giornon բացի դեսպանի գնահատականներից, ներկայացրել է  նաև Հայր Թովմա Խաչատրյանի մեկնաբանությունները, որոնցում նա խոսել է ժխտողականության բացասական հետևանքների մասին:

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են  նաև իտալական Պադուա նահանգում: Զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին ներկա են եղել տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության և հոգևորականության ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա է եղել նաև Պադուայի նահանգապետ Էնոխ Սոռանզոն, ով հանդես է եկել ելույթով` նշելով, որ մեր օրերում հնարավոր չէ չհիշել մարդկության մեծագույն այս ողբերգությունը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումներից, որը նաև տեղի մամուլի մեծ ուշադրությանն է արժանացել, պետք է առանձնացնել Հռոմի քաղաքապետ Ինյասո Մարինոյի նախաձեռնությունը՝ երեկոյան ժամը 22:00-ին 15 րոպեով մարել Հռոմի գլխավոր տեսարժան վայրի՝ Կոլիզեումի գիշերային արտաքին լուսավորությունը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի:

Իտալական մամուլն այս առնչությամբ ոչ միայն անդրադարձել է աննախադեպ ակցիային, այլև մեջբերել է Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի մեկնաբանությունը. «Տպավորիչ է տեսնել Կոլիզեումը մթության մեջ՝ ի հիշատակ 1.5 միլիոն զոհերի, սակայն շատ ավելի տեսնել Կոլիզեումը՝ կրկին լուսավորված: Դա մեզ հույս է տալիս ապագայի նկատմամբ»:

Ապրիլի 24 -ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել նաև Իտալիայի Բարի քաղաքում: Միջոցառումը ացկացվել է քաղաքի Կոլումբոս անունը կրող հրապարակում, որտեղ տեղակայված է նաև հայկական խաչքար:
 

 

 

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}