Աշխարհում 20:22 27/04/2015

«Newsweek». Հիլարի Քլինթոնի դիրքորոշման փոփոխությունները Հայոց ցեղասպանության հարցում

Ամերիկյան առաջատար Newsweek պարբերականը ծավալուն հրապարակմամբ  անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Հիլարի Քլինթոնի մոտեցումներին` ցույց տալով, թե երբեմնի կոնգրեսական և նախագահի թեկնածու, իսկ հետո արդեն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոններում եղած ժամանակ ինչպես են փոխվել Քլինթոնի այդ մոտեցումները և որոնք են եղել դրա պատճառները:

«Երբ Հիլարի Քլինթոնը 2008 թվականին առաջադրվում էր որպես նախագահի թեկնածու, 100 տարի առաջ տեղի ունեցած հայերի սպանությունների մասին նրա դիրքորոշումը պարզ էր: Այնքան պարզ, որ նա հանդես եկավ հայտարարությամբ՝ ինքն իրեն գովաբանելու առիթը բաց չթողնելով. «Նախագահի թեկնածուներից միայն ես եմ, որ երկար ժամանակ պաշտպանել եմ Հայոց ցեղասպանության մասին բանաձեևը»,- մեջբերումում է Քլինթոնին պերբերականը:

Այնուհետև պարբերականը նկատում է, որ Հայոց ցեղասպանության հարցում համանման դիրքորոշմամբ Քլինթոնը հանդես էր գալիս նաև սենատոր եղած ժամանակ, ավելին, պարբերականի փոխանցմամ, Քլինթոնը նաև աջակցում էր Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևերին:

«Կարծում եմ, որ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված սարսափելի իրադարձությունները Ցեղասպանության վառ օրինակ են»,- 2008 թվականին գրել է նա»,- Քլինթոնի խոսքն է մեջբերում պարբերականը:

Newsweek-ի դիտարկմամբ` 2001-2009թթ-ին այս հարցում Քլինթոնի դիրքորոշումը գրեթե էական փոփոխությունների չի ենթարկվել, իսկ ահա Պետքարտուղար դառնալուց հետո, ըստ պարբերականի, Քլինթոնը այլևս այլ կերպ էր խոսում Հայոց ցեղասպանության մասին` կիրառելով վայրագություններ եզրույցթն ու խուսափելով կատարվածը Ցեղասպանություն անվանել:

«Դիքորոշման նման փոփոխությունները հարկավոր էր Քլինթոնին` քծնելու ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակից Թուրքիային մի քանի հարցերում՝ Իրաքում պատերազմից մինչև թմրանյութերի դեմ պայքար և Պուտինի դեմ հակազդեցություն: Իսկ թուրքերին ոչինչ այնքան չի նյարդայնացնում, որքան Ցեղասպանություն բառը 1915-17 թ. իրադարձությունների առնչությամբ: Այդ պատճառով Օբամայի վարչակազմում բոլորը, անգամ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը, ով Պուլիցերյան մրցանակ է ստացել ցեղասպանության մասին «Խնդիր դժոխքից» գրքի համար, նյարդայնանում են «G» տառով եզրույթի օգտագործումից»,- գրում է պարբերականը:

Այս համատեքստում պարբերականը հիշեցնում է նաև նախագահ Օբամայի կեցվածքը այս հարցի շուրջ` սենատոր և ապա նախագահ եղած ժամանակ ու հավելում, որ օրինակ Եվրոպական մի շարք երկրներում Հայոց ցեղասպանության ժխտման մասին խոսելը հավասարազոր է Հոլոքոստը ժխտելուն, ինչպես օրինակ Ֆրանսիայում է:

«Պետքարտուղար եղած ժամանակ Հիլարի Քլինթոնն «G» եզրույթը կիրառելուց խուսափել է մի քանի շատ կարևոր պահերի: 2010 թվականի հուլիսին՝ Ուկրաինա, Լեհաստան և Հարավային Կովկաս կատարած այցի ընթացքում, նա Երևանում այցելեց Ցեղասպանության հուշահամալիր: Հայերի համար դա խորհրդանշական էր, Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ոչ պաշտոնական ճանաչում: Սակայն դրանից կարճ ժամանակ անց Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն տարածեց՝ այդ այցը կոչելով «մասնավոր, 1915 թվականին կյանքից զրկված 1.5 մլն հայերի հիշատակին հարգանքի տուրք»: 2012 թվականի հունվարի 26-ին Պետքարտուղարության աշխատակիցների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ նրանցից մեկը Քլինթոնին հարց տվեց Հայոց ցեղասպանության մասին: Ի պատասխան՝ Քլինթոնը հավատարիմ մնաց Օբամայի քաղաքականությանը»`- գրում է պարբերականը:

Անդրադառնալով արդեն ներկա` նախագահի թեկնածու Քլինթոնին, պարբերականը նկատում է, որ հիմա Քլինթոնը կրկին պատրաստ է հնչեցնել Ցեղասպանություն բառը, որպես այս ենթադրության հիմնավորում, պարբերականը մեջբերում է Քլինթոնի օգնականի մեկնաբանությունը.  «Նախկինում Հիլարի Քլինթոնը բազմիցս անձնական տեսակետ է հայտնել, որ դա Ցեղասպանություն է: Նա նաև բավական ջանքեր է գործադրել Թուրքիայի և Հայաստանի հաշտեցման համար, իսկ որպես պետքարտուղար՝ նա անձամբ է աշխատել այդ նպատակին հասնելու համար»:

Եզրափակելով իր անդրադարձը` պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ նախկին նախագահները տարբեր առիթներով հայերի հետ կատարվածը բնորոշել են որպես «Ցեղասպանություն»: Մասնավորապես` այս առումով պարբերականը հիշատակում է Ջ. Քարտերի և Ռ. Ռեյգանի անունները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
10:10
Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող  Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արևմուտքը հետապնդում է իր շահերը և իրեն չի հետաքրքրում՝ Հայաստան կլինի, թե ոչ. Կարեն Բեքարյան
«Արևմուտքին պետք է ժամ շուտ այստեղ լինի խաղաղության պայմանագիր։ Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ Հայաստանի որ տարածքով»,- 168 TV-ի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մարտի 28-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները էժանացել են. Թարմացված
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 28-ին ժամը 09:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.22 դրամ՝ էժանանոլով 2.77 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}