Առողջություն 16:07 28/04/2015

«Խմեք Հայաստանի դեղատների «Նուրոֆենն» ու ձեր գլխացավը կկրկնապատկվի, խմեք Եվրոպայի դեղատներինը, անմիջապես գլխացավը կանցնի»

Հայաստանում կառուցվում է ուռուցքաբանության ազգայի կենտրոն, մինչդեռ այդ ոլորտը գտնվում է ողբալի վիճակում: Այս մասին այսօր ԱԺ-ում «Բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ դիմելով ՀՀ առողջապահության նախարարին՝ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Չկա քիչ թե շատ վճարունակ քաղաքացի, որ նման ծանր հիվանդության դեպքում իր առողջությունը վստահի այս ոլորտի մասնագետներին: Մենք կարող ենք ունենալ շենքային առումով լավագույն կենտրոնը, բայց չունենալ համապատասխան մասնագետներ: Վստահ եմ, որ վիզուալ առումով լինելու է հրաշալի շենք, բայց ի՞նչ պետք է անել, որ այն բարձր որակի ծառայություն մատուցող կենտրոն լինի: Բացի այդ, հակաքաղցկեղային դեղերը, որոնք բերվում են Եվրոպայից, որակական առումով խստագույնս տարբերվում են այն դեղերից, որոնք Հայաստանում կան»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

Նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ մեծ գործընթաց է իրականացվում կենտրոնի հետ կապված, և չկա մեկ երկիր, որտեղ ուռուցքաբանության գործընթացը կանգնած լինի, զարգացում չապրի՝ հաշվի առնելով հիվանդության տարածումը:

«Ուռուցքաբանության կենտրոնում տարեկան բուժում է ստանում շուրջ 11 հազար հիվանդ, իրականացվում է 3000 վիրահատություն, 20 հազար հիվանդ բուժում է ստանում ամբուլատոր պայմաններում, և այս կենտրոնն արդիականացման կարիք ունի»,- ասաց նախարարը:

Ըստ նրա՝ բժշկության մեջ խիստ կարևոր են չափորոշիչները և ուղեցույցները, որոնք պետք է ներդնել ամբողջ համակարգում, այդ թվում՝ ուռուցքաբանության: Նրա խոսքերով՝ այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվում:

Նաիրա Զոհրաբյանը նշեց նաև, որ ըստ վիճակագրության՝ Հայաստանը այն բացառիկ երկրների թվում է, որտեղ քաղցկեղը երիտասարդացման միտում ունի, քաղցկեղով հիվանդ երեխաների թիվը գնալով մեծանում է. «Չե՞ք կարծում, որ պետք է քաղցկեղի դեմ պայքարի ազգային ծրագիր մշակել: Բացի այդ, ուռուցքաբանության կենտրոնի մասնագետները որտե՞ղ են վերապատարստվելու, քանի որ այդ ոլորտում ունենք բժիշկների դեֆիցիտ»:

Ա.Մուրադյանն ասաց, որ Հայաստանում հակաուռուցքային ազգային ծրագիր է մշակվում, զուգահեռ իրականացվում են պետական այլ ծրագրեր: Նա հիշեցրեց հունվարի 1-ից Հայաստանում ներդված սկրինինգային ծրագրերը:

Ինչ վերաբերում է դեղորայքին, ապա Ա.Մուրադյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը կարող է հնչել այն ժամանակ, երբ ԱԺ-ում քննարկվի «Դեղերի մասին» օրենքի նախագիծը: «Դեղերի վերաբերյալ յուրաքանչյուր հարց կարելի է քննարկել որակի, անվտանգության, մատչելիության և հասնելիության խնդիրները վերլուծելով: Այսօր Հայաստանում յուրաքանչյուր դեղ անցնում է փորձաքննության, բայց Ձեր մտահոգությունը կիսում եմ, ըստ որի` հիվանդները նշում են դեղերի տարբերության մասին, բայց հարցին օբյեկտիվ պատասխան կարող են տալ լաբորատոր փորձաքննությունները, որի հնարավորությունն այսօր կա»,- ասաց Ա.Մուրադյանը:

Ն.Զոհրաբյանն էլ ասաց, որ նույն անունն ունեցող դեղերը որակապես տարբերվում են:

«Ամենասովորական ցավազրկող «Նուրոֆենը» բերեք եվրոպական ցանկացած երկրից ու առեք Հայաստանի դեղատներից: Խմեք Հայաստանի դեղատների գնած «Նուրոֆենն» ու ձեր գլխացավը կկրկնապատկվի, խմեք Եվրոպայի դեղատների` «Ադվիլ Նուրոֆենը», անմիջապես գլխացավը կանցնի»,- հավելեց Ն.Զոհրաբյանը:

Առողջապահության նախարարն էլ պատասխանեց. «Այս խնդիրը պետք է լուծվի ոչ թե առանձին անհատների գլխացավի անցնելու կամ չանցնելու վերլուծությամբ, այլ պետք է լուրջ գնահատական ստանան լաբորատոր հետազոտություններով»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:28
«Ժողովուրդ». ՏԿԵՆ փոխնախարարը հայտնում է, որ Գևորգ Նալբանդյանը մեքենայությունների մեջ է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞վ է ի վերջո խոշոր գործարար Գևորգ Նալբանդյանը, ում կենսագրության մեջ միայն նշված է վերջինիս՝...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Հրապարակ». Տիգրան Համասյանի համերգին չեն մասնակցել մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչները
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 21-ին աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը Խուստուփի լանջին 2 ժամանոց համերգ է տվել։...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Ալիևի ռեժիմը կարող էր Արայիկ Հարությունյանի հարցազրույցն օգտագործել որպես կոմպրոմատ
«Փաստ» թերթը գրում է. «Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել...
Աղբյուր` Panorama.am
09:13
Ինտերը 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն
Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակում կայացավ ««Ինտեր»-«Միլան» հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով։ Հենրիխ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Գոռ Ալոյանը Տավուշի դատախազի պաշտոնը լքում է Տավուշի համար ճակատագրական պահին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ Տավուշում իրավիճակը լարված է, և քաղաքացիները պայքարում են իրենց հող ու ջրի համար, գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հայաստանն էլ մեծ հաջողություն է համարել, որ չեն կանգնել վատագույն տարբերակի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տևական ժամանակ երեք...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Տավուշը կարող է լինել նոր սկզբի մեկնարկը
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին իշխանական ու մերձիշխանական քարոզչամեքենան ուղղակի մաղձ է թափում բոլոր հնարավոր ու...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Փաշինյանը հայրենի Տավուշում կիրառում է «Բաժանիր, որ տիրես» մարտավարությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն արդեն մի քանի օր է՝ Տավուշի Կիրանց, Ոսկեպար գյուղերում սադրիչների է գործի դրել,...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Հենց իշխանությունների նախաձեռնությամբ էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն այլևս արարողակարգային պայման չէ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 15-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել Ղազախստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
07:30
Ապրիլի 23-ի հոսանքազրկումների մասին
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
23:23
Ալեն Սիմոնյանը մեղադրել է Ռուսաստանին և Ադրբեջանին Հայաստանի դեմ հիբրիդային հարձակման մեջ
ՀՀ ԱԺ-ից հայտնում են. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների...
Աղբյուր` Panorama.am
23:09
Մեր կողմից ձեռք բերված սպառազինությունը Ադրբեջանի գնած սպառազինության 15-20 %-ից ավել չէ. Նիկոլ Փաշինյան
«Իհարկե, ներդրողները՝ այո, տնտեսական գլոբալ կայունությունը՝ այո, բայց առաջին հերթին մենք ենք շահառուները խաղաղության: Եվ այս...
Աղբյուր` Panorama.am
22:50
Իրենք կարո՞ղ են գնան Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ և ասեն՝ Սպարապետ՝ դու սխալ էիր՝ Նիկոլը ճիշտ. Շարմազանով
«Իրենք կարո՞ղ են գնան Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ և ասեն՝ Սպարապետ՝ դու սխալ էիր՝ Նիկոլը ճիշտ, դու օկուպանտ ես, սպարապե՛տ»,-...
Աղբյուր` Panorama.am
22:00
Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները այս պահին Նիկոլ Փաշինյանի մոտ են
24News-ի բացառիկ տեղեկություններով՝ Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
21:50
ԼՂ-ի խաղաղապահ զորախումբը, հասկանալիորեն չի կարող մնալ նաև Հայաստանում. Արմեն Գրիգորյան
ԼՂ ռուս խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ և ավտոշարասյուն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման...
Աղբյուր` Panorama.am
21:38
Բայց Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչը որ ՀԱՊԿ-ին արել է՝ ՀԱՊԿ-ն է արել. Նիկոլ Փաշինյան
«Շատ են ասում, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի մասին այսպես ասեց, այնպես ասեց, թե Հայաստանը ՀԱՊԿ-ում էս արեց, էն արեց, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
21:21
ՀՀ ՊՆ-ն Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում ականազերծման շրջանակներում իրականացրել է պայթեցումներ
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են «Ապրիլի 22-ին՝ ժամը 20:10-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա...
Աղբյուր` Panorama.am
20:46
Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին
Ապրիլի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:...
Աղբյուր` Panorama.am
20:29
«Մենք ոչ իրանց լաթին ենք, ոչ էլ՝ հացին, թուրքը՝ թուրք ա, ուզում ա յեղը հալես գլխին»․ 96-ամյա կիրանցի տատիկ
Տավուշի Կիրանց գյուղի բնակիչ 96-ամյա Լենա տատը խոնարհվում է երիտասարդների առջև, որոնք համացանքում կիսում են իր ուսանկարներն ու գոտեպնդող խոսքեր...
Աղբյուր` Panorama.am
20:05
Գիշերը Կիրանցի մոտ ճանապարհը չի բացվելու
Տավուշում ճանապարհը փակ պահող քաղաքացիները  հայտնում են, որ գիշերը Կիրանց գյուղի հատվածում կշարունակի փակ մնալ Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Գրքին ծանոթանալուց հետո որևէ մեկը դժվարություն չի ունենա կանխատեսելու Թուրքիայի քայլերը,Վարուժան Գեղամյան
Տեղի ունեցավ «Թուրքիայի պատմություն. 100-ամյա հանրապետության քաղաքական ուրվագծերը 1923-2023 թթ.» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում...
Աղբյուր` Panorama.am
19:46
Սահմանազատման շուրջ իրավիճակը հնարավոր է դարձել ՀՀ կողմից Ադրբեջանի սահմանների ճանաչումից հետո
Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի...
Աղբյուր` Panorama.am
19:26
«Տավուշը բոլորինս է, ժողովու՜րդ, այստեղ որոշվում է ՀՀ-ի ճակատագիրը»․ բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց
«Կամք» նախաձեռնությունն իրականացնում է բողոքի ակցիա  Կառավարության շենքի մոտ՝  աջակցելով  Մհեր Գրիգորյանի հետ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Խախտվել է սահմանազատման ամբողջ տրամաբանությունը, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան
«Թուրքիան և Ադրբեջանը արդեն վաղուց հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն և, Շուշիի հռչակագրից հետո, արդեն իրավական առումով այդ...
Աղբյուր` Panorama.am
18:38
«Խեյրիմլի» գյուղանունը չունի ադրբեջանական ծագում և հավանաբար հայրերեն «Խրամ» տեղանվան աղճատման հետևանք է․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Երեկ բողոքի գործողություն իրականացնող Կիրանցի բնակիչներն արհեստածին Ադրբեջանի կողմից պաշտոնապես...
Աղբյուր` Panorama.am
18:24
Չեմ բացառում, որ «Անվախ» դիրքը ևս կանցնի ադրբեջանական վերահսկողության տակ. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը չի բացառում, որ սահմանազատման, սահմանագծման գործընթացի հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ռուս խաղաղապահների շարասյունը Լեռնային Ղարաբաղից շարժվել է Հայաստան
Լեռնային Ղարաբաղից դուրս եկող ռուս խաղաղապահների մեքենաների շարասյունը, քիչ առաջ հատելով Լաչինի միջանցքը, շարժվել է դեպի Գորիս։ Ռուսական...
Աղբյուր` Panorama.am
18:13
Անուշ Պողոսյանն ահազանգում է ԲԿ-ներում ատկատի մասին
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանն ահազանգում է. «Մարզերի բնակիչներից հստակ տեղեկատվություն եմ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց
15:23 22/04/2024

«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}