Բակո Սահակյան. Այս ընտրություններից շահելու են մեր երկիրը և մեր քաղաքացիները
Քիչ առաջ Արցախի խորհրդարանական ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարեց Բակո Սահակյանը: Այս մասին Արցախից հաղորդում է «Panorama.am»-ի թղթակիցը:
Առաջին տիկնոջ հետ ընտրություն կատարելուց հետո Արցախի նախագահն անդրադարձավ այն փաստին, որ աշխարհը հերթական անգամ չի ճանաչել ԼՂՀ ընտրությունները:
«Այն, որ աշխարհը չի ճանաչում մեր ընտրությունները դեռ չի նշանակում, որ մենք հուսահատվելու ենք ու շեղվելու ենք մեր ընտրած ուղուց: Այս տարիների ընթացքում բազմիցս նշել ենք, որ հաստատակամությունը, սկզբունքայնությունն ու վճռականությունն են մեր ուղենիշերը, որոնք օգնում են հաղթահարել եղած դժվարությունները և գնալ դեպի նոր նվաճումներ: Այս ընտրությունները իրենց բնույթով նույնպես այդպիսին են ու անպայման նպաստելու են երկրի առաջընթացին»,- ասաց Բակո Սահակյանը:
Անդրադառնալով խորհրդարանական այս ընտրությունների առանձնահատկությանը՝ Բակո Սահակյանը նշեց, որ դրանց արդյունքում ձևավորվելու է մշտական խորհրդարան.
«Այսինքն՝ մենք ունենալու ենք արհեստավարժ խորհրդարան, և դա նշանակում է, որ պատգամավորները պրոֆեսիոնալ, արհեստավարժ աշխատանք են իրականացնելու»,- ասաց նա:
Արցախի նախագահը նշեց, որ, իհարկե, ԼՂՀ-ն կցանկանար, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչեր այս ընտրությունները:
«Սակայն սա մեր առաջնային նպատակը չէ: Այս ընտրություններից, հիմնականում, շահելու են մեր երիկրը և մեր երկրի քաղաքացիները»,- ասաց նախագահը:
Անդրադառնալով հարցին, իսկ կփոխվի՞ արդյոք խորհրդարանում ուժերի բաշխվածությունը, նախագահ Սահակյանը նշեց, որ այդ մասին հիմա խոսելը կոռեկտ չէ, դրա մասին կարելի կլինի խոսել միայն ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին