Իտալիան առաջարկում է ինքնավարություն տրամադրել Դոնբասին
Իտալիան շարունակում է սատարել Ուկրաինային, սակայն ակնկալում է, որ ուկրաինական իշխանություններն անհրաժեշտ տնտեսական ու սահմանադրական բարեփոխումներ կձեռնարկեն, ներառյալ Դոնբասին ինքնավարության տրամադրումը։ «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, այս մասին «La Stampa» պարբերականին տված հարցազրույցում ասել է Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին։
«Ուկրաինայում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Իտալիան սատարում է Կիևին, և Կիևը պետք է ձեռնարկի անհրաժեշտ ցավոտ տնտեսական և սահմանադրական բարեփոխումները, ներառյալ Դոնբասին ինքնավարության տրամադրումը», - ասել է նախարարը։
Նրա խոսքերով, մոտակա օրերին իր Կիև այցելության ժամանակ այդ մասին ինքը զրուցելու է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։
Արտգործնախարարն անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին և նշել, թե չնայած իր երկիրը սատարել է համաեվրոպական պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ, այնուհանդերձ, իր երկիրը «մեծ գին է վճարել» դրա համար։
«Մեր մոտեցումն այն է, որ անհրեժեշտ ենք համարում չփակել դուռը Ռուսաստանի առջև…Մենք պետք է Մոսկվայի հետ բաց խողովակներ պահենք», - ասել է Ջենտիլոնին։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը