Սուրիկ Խաչատրյան. «Որդիս Երևանում է, տեղյակ չեմ»
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ կարող է ասել երկու օր առաջ իր որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից, որի ժամանակ երկու սյունեցի եղբայրները մարմնական տարբեր վնասվածքներ էին ստացել, ասաց, թե իր որդին գտնվում է Երևանում, և ինքը տեղյակ չէ այդ մասին:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է խուսափում Բուդաղյանների գործով դատարան ներկայանալուց, Ս. Խաչատրյանը արձագանքեց. «Բայց ես խի՞ պիտի խուսափեմ, չեն կանչել, եթե կանչեն կգնամ»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին