ԼՂՀ ընտրություններին մասնակցած ընդդիմադիր կուսակցության սպասելիքները չեն արդարացել. «ՀԺ»
Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը երեկ «Հայկական Ժամանակ»-ին հայտնել է, որ ԼՂՀ խորհրդարան մտնելու կապակցությամբ շնորհավորանքներ չեն ընդունում: Ըստ նրա, իրենց ակնկալիքներն ավելին էին:
Հարցին՝ ԱՎԿ-ն ընդունու՞մ է ընտրությունների արդյունքները, Խանումյանը պատասխանել է. «Ընդունել-չընդունելու հարց չկա, որովհետև նախօրոք էլ իմացել ենք, որ ընտրակեղծիքներ լինելու են»:
Նա սակայն, հայտնել է, որ վերցնելու է ԱՎԿ-ին այսինքն՝ իրեն բաժին հասած 1 մանդատը:
Իսկ միջազգային դիտորդների կողմից կիրակի օրը կայացած ԼՂՀ ԱԺ ընտրությունները գնահատվել են գրեթե կատարյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին