Հայաստանում ՄԻՊ-ին ոչ ոք չի ընկալում որպես իրավապաշտպան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Երբ 2011-ի մարտին Կարեն Անդրեասյանը դարձավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, ակնհայտ էր, որ այդ ինստիտուտն այլևս դատապարտված էր որակազրկման: Վերջին 4 տարիների փորձը ցույց տվեց, որ այդ կանխատեսումներն իրականացան. այսօր Հայաստանում ՄԻՊ-ին ոչ ոք չի ընկալում որպես իրավապաշտպան: Սակայն ինքը՝ Անդրեասյանը, պարզվում է համաձայն չէ այդ կարծիքների հետ:
«Ինչ որ մարդկանց գնահատականները կարող են հնչել, կարևորը որ ազատ հնչեն, ես կոչված եմ, ոչ թե գնահատականները հերքելուն, այլ պաշտպանելուն: Կարող եմ ասել, որ ինստիտուտի կայացման մասով վկայում են թվերը, թե ինչքան մարդ է մեզ դիմում և վստահում»,-ասել է Անդրեասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում:
Այսինքն՝ այն փաստը, որ մարդիկ դադարել են ՄԻՊ-ին որպես իրավապաշտպան դիտել և ընկալում են որպես պետական անվճար իրավաբանական միջնորդ կառույց՝ ինչ-ինչ գործեր կարգավորելու համար, ըստ Անդրեասյանի՝ նորմալ է»: