Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ
Ս.թ. մայիսի 4-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջև:
Վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը Panorama.am-ին հայտնեց, որ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ու Անատոլի Բիբիլովի հանդիպմանը, որի կապակցությամբ ՀՀ վարչապետը արձանագրել է վերջինիս մասնավոր բնույթը և հանդիպման ընթացքում քաղաքական դիրքորոշումների շուրջ քննարկումների բացակայության փաստը:
ՀՀ վարչապետը վերահաստատել է Հայաստանի քաղաքական դիրքորոշումների անփոփոխությունը և Վրաստանի հետ բարեկամական կապերի զարգացման նպատակաուղղվածությունը:
Նախորդող հրապարակումներ՝
Յուրի Վարդանյանին հրավիրել են Վրաստանի ԱԳՆ
Մարդը ցավակցել ու գնացել է. Նոր մանրամասներ Գալուստ Սահակյանի ու Անատոլի Բիբիլովի հանդիպումից