Եղիսաբեթ թագուհին այցելել է նորածին ծոռնուհուն
Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդն առաջին անգամ տեսել է ծոռնուհուն՝ արքայադուստր Շարլոտին՝ արքայազն Ուիլյամի և դքսուհի Քեյթի դստերը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Թագավորական պալատից հայտնել են, որ թագուհին այցելել է Քենսինգտոնյան պալատ: Ծոռնուհու ծնվելու պահին Եղիսաբեթը Անգլիայի հյուսիսում է եղել: Եղիսաբեթ 2-րդը Քենսինգտոնյան պալատ է եկել ավտոմեքենայով: Նա վարդագույն զգեստով է եղել, գույնը խորհրդանշում է ընտանիքում աղջկա ծնունդը: Թագուհին թոռան ընտանիքում հյուրընկալվել է ավելի քան մեկուկես ժամ: Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով, հանդիպումն անցել է անգլիական ավանդական թեյի սեղանի շուրջ: