«Խելքդ հավաքի գլուխդ, Լիսկա, թե չէ պատիժը խիստ է լինելու». գործարարը՝ Սյունիքի մարզպետին. «Ժամանակ»
Գորիսի քաղաքապետի ընտրություններում առաջադրված նախկին թեկնածու, գործարար Տիգրան Կարապետյանը վստահ է, որ օրերս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ հերթական ծեծկռտուքը մեսիջ է` ուղղված Լիսկայից իրեն, քանի որ ծեծի արդյունքում տուժածն իր մտերիմ ընկերն է:
«Ես ուզում եմ Սուրիկ Խաչատրյանին վերջին անգամ զգուշացնել, որ եթե հաստատվեց իր կամ որդու մասնակցությունն այս դեպքին, պատիժը լինելու է խիստ և համարժեք: Սա որոշակիորեն նաև ինձ հետ է կապված, քանի որ ծեծվածն իմ ընկերն է: Սա վերջին կետն էր: Նորից զգուշացնում եմ՝ խելքդ հավաքի գլուխդ, Լիսկա: Պատասխանը լինելու է համարժեք: Քեզ նշանակել են ժողովրդին ծառայելու համար, ոչ թե մարդկանց հետապնդելու և ահաբեկելու»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում մարզպետին զգուշացումներ է ուղղել գործարարը: