Նիդեռլանդներում հնարավոր է արգելեն փարանջա կրելը
Նիդեռլանդների կառավարությունը հայտարարել է հասարակական վայրերում փարանջայի և դեմքն ամբողջովին ծածկող այլ հագուստի կրումը մասնակիորեն արգելելու մտադրության մասին: Բացի փարանջայից, արգելքը կվերաբերվի նաև դահուկային դիմակներին: Նման հագուստ կարգելվի կրել հասարակական տրանսպորտում, դպրոցներում, բժշկական և պետական հաստատություններում: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Վարչապետ Ռյուտտեն ասել է, որ օրինագիծը չի կարելի համարել մահմեդականների նկատմամբ խտրականություն, քանի որ խոսքը միայն մահմեդական կանանց հագուստի մասին չէ: Նիդեռլանդների կառավարության նախկին նման փորձը 2012-ին չէր արժանացել պետխորհրդի հավանությանը: Ֆրանսիան նման օրենք ընդունել է դեռ 2010 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը