65-ամյա բազմազավակ մայրը քառյակ է ունեցել
Բեռլինի բնակչուհի բազմազավակ 65-ամյա Աննեգրետ Ռաունիգը քառյակ է ունեցել՝ 3 տղա և մեկ աղջիկ: Նա արդեն 13 երեխա ուներ: 65-ամյա կինը դարձել է ամենատարեց կինը, որը քառյակ է ծննդաբերել, հաղորդում է RTL-ն: Երեխաների քաշը 655-960 գրամ է, իսկ հասակը՝ 30-35 սմ: Հղիությունը տևել է 26 շաբաթ: Ծննդաբերությունը տեղի է ունեցել մայիսի 19-ին:
Բացի 13 երեխայից գերմանուհին նաև ունի 7 թոռ: Մեծ երեխան արդեն 40 տարեկան է, իսկ փոքրիկ դուստրը 10 տարեկան: Հենց փոքրիկ աղջիկն է մորը խնդրել փոքր եղբայր կամ քույրիկ ունենալ, ինչը մայրը չի մերժել: