Չինացի միլիարդատերը 15 տարով «վարձակալել» է պոռնոաստղին
Ռուս-ճապոնական ծագում ունեցող 22-ամյա պոռնոաստղ Ռոլա Միսակին, ով հայտնի է նաև Ռոլա Տակիզավա անունով, յուրահատուկ պայմանագիր է կնքել չինացի միլիարդատիրոջ հետ: Այս մասին գրում է ntv.ru կայքը:
Չինացի տղամարդը, ով չի ցանկացել բացահայտել իր ով լինելը, աղջկան 15 տարով «վարձակալել» է: Պայմանագրի կետերի համաձայն, դերասանուհին այլևս իրավունք չունի նկարահանվել պոռնոֆիլմերում: Այժմ նա չի պատկանում ոչ իրեն, ոչ էլ իր երկրպագուներին: Աղջիկը ստացել է 7,5 միլիոն դոլար, որպեսզի դառնա միլիարդատերի սեփականությունը:
Ռոլային արդեն տեսել են երեկույթներին իր ժամանակավոր տիրոջ հետ. տղամարդը հասարակության մեջ հայտնվում է դիմակով, որպեսզի չբացահայտվի իր ով լինելը:
Դերասանուհու ֆանատներն այս նորությունը բավականին բացասաբար են ընդունել: Նրանք իրենց կարծիքն են հայտնել չինական Weibo սոցիալական ցանցի միջոցով:
Ռուս-ճապոնական ծագում ունեցող դերասանուհին իր կարիերան սկսել է 2012 թվականից: Նա Ճապոնիայում մեծ թվով երկրապագուներ չի ունեցել, բայց Չինաստանում շատ հայտնի է դարձել: