ԱՄՆ-ն ու Կուբան համաձայնության չեն հասել
Կուբայի և ԱՄՆ ներկայացուցիչներին երկօրյա բանակցություններից հետո չի հաջողվել համաձայնության հասնել դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու վերաբերյալ: Այդուհանդերձ երկու կողմի բանակցողներն էլ հանդիպումը կառուցողական են համարել ու հայտարարել բանակցությունները շարունակելու ցանկության մասին: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
ԱՄՆ-ի և Կուբայի հարաբերությունների ջերմացումը սկսվել էր անցյալ տարվա դեկտեմբերից: Ապրիլին Բարաք Օբաման և Ռաուլ Կաստրոն հանդիպել են Պանամայում. սա վերջին 50 տարում այդ երկրների ղեկավարների մակարդակով առաջին հանդիպումն էր: Ավելի ուշ Օբաման Կուբան հանել էր ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից: