«Եվրատեսիլ-2015». Հաղթեց Շվեդիան
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հաղթողն է Շվեդիայի ներկայացուցիչը՝ հավաքելով 358 միավոր: Երկրորդ տեղում է Ռուսատանի, երրորդ՝ Իտալիայի ներկայացուցիչները:
Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը ստացավ 34 միավոր` զբաղեցնելով 16 հորիզոնականը: Հայաստանին միավոր տվեցին. Վրաստան՝ 12 միավոր, Ռուսաստան՝ 6 միավոր, Բելառուս՝ 4 միավոր, Բելգիա, Ֆրանիսա, Մակեդոնիա՝ 3-ական միավոր, Չեխիա՝ 2 միավոր, Հունաստան՝ 1 միավոր:
Հայաստանը 12 միավոր տվեց Ռուսաստանի, 10 միավոր՝ Վրաստանի, 8 միավոր՝ Մոնտենեգրոյի ներկայացուցիչներին:
Հայաստանն «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթին այս տարի ներկայացավ նոր ձևավորված «Genealogy» խմբով՝ համախմբելով 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Եվրոպա աշխարհամասը ներկայացնում է ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանը, Ամերիկան` Թամար Կապրելյանը, Աֆիկան` եթովպահայ Վահե Թիլբյանը, Ասիան՝ Ստեֆանի Թոփալյանը, Ավստրալիան՝ օպերային երգչուհի Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը, Հայաստանը՝ Ինգա Արշակյանը: Խումբը ներկայացրեց «Face The Shadow» (թարգմանաբար` «Առերեսվի՛ր ստվերին») երգը, որի երաժշտության հեղինակն է Արմեն Մարտիրոսյանը, խոսքերինը՝ Իննա Մկրտչյանը:
«Եվրատեսիլ-2015»-ին ընդհանուր առմամբ մասնակցել է 40 երկրի ներկայացուցիչ: Մրցույթի եզրափակիչ փուլ էին անցել 27 երկրի ՝ Սլովենիա, Ֆրանսիա, Իսրայել, Էստոնիա, Միացյալ Թագավորություն, Հայաստան, Լիտվա, Սերբիա, Նորվեգիա, Շվեդիա, Կիպրոս, Ավստրալիա, Բելգիա, Ավստրիա, Հունաստան, Մոնտենեգրո, Գերմանիա, Լեհաստան, Լատվիա, Ռումինիա, Իսպանիա, Հունգարիա, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Ալբանիա, Իտալիա, ներկայացուցիչներ: