Չարենցավանի բնակչուհին հայտնաբերվել է Երևանում
Մի քանի օր առաջ զբոսնելու համար տնից դուրս եկած և չվերադարձած 33-ամյա կնոջը գտել են Երևանում: Ոստիկանությունից տեղեկացնում են որ Չարենցավան քաղաքի բնակչուհի, 33-ամյա ծնված Ռուզաննա Վաչագանի Մարկոսյանը մայիսի 22-ին զբոսնելու նպատակով դուրս էր եկել տնից և այլևս չէր վերադարձել։
Ըստ աղբյուրի, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և փնտրողական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 25-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Ռուզաննա Մարկոսյանը հայտնաբերվել է Երևան քաղաքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան