ՀՀ մարզերը ևս միացել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարին.«Առավոտ»
Մայիսի 27-ին բողոքի ակցիա է տեղի ունենալու ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլև ՀՀ մարզերում։ Այս օրերին Հանրապետության 14 քաղաքներում և մարզկենտրոններում նախատեսվում են բողոքի ակցիաներ ընդդեմ էլէներգիայի սակագնի թանկացման։
«Առավոտ»-ի հետ զրույցում Հայ Ազգային կոնգրեսի Վանաձորի երիտթևի ներկայացուցիչ Էդգար Ոսկանյանն ասել է, որ նախաձեռնությունը միայն ՀԱԿ-ինն է։
Էդգար Ոսկանյանը նշել է, որ իրենք բողոքի ակցիան համարում են հարցի բարձրացման ամենաարդյունավետ ճանապարհը և քաղաքացիների ակտիվ մասնակցություն են ակնկալում, քանի որ տվյալ հարցը վերաբերում է սոցիալական բոլոր խավերին։