Պոլիտեխնիկի ռեկտորը մեկնել է Ղարաբաղ` Բակո Սահակյանի աջակցությունը ստանալու. «Հրապարակ»
Պոլիտեխնիկ համալսարանի ռեկտորի ընտրություններում ՀՅԴ անդամ Ոստանիկ Մարուխյանի առաջադրմամբ համալսարանը դարձավ միակ բուհը, որտեղ ընտրությունները մրցակցային են դառնում, ի տարբերություն Բժշկականի և ԵՊՀ-ի, որտեղ մեկական թեկնածու է առաջադրվել: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Բժշկականում ընտրությունները տեղի կունենան հունիսի 9-ին: Բժշկականին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացրին, որ նախապես ծրագրված էր հունիսի 5-ը, սակայն հետաձգվեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ Հայաստանում չլինելու պատճառով: ԵՊՀ-ում ընտրությունները կլինեն հունիսի 29-ին, Ճարտարագիտականում՝ հունիսի 20-ին, և մրցակցությունը թեժ կլինի։ Թոքմաջյանն այս օրերին մեկնել է Ղարաբաղ` Բակո Սահակյանի աջակցությունը ստանալու, սակայն, ըստ որոշ լուրերի, մերժվել է: Նրան ասել են. «Ղարաբաղը չի խառնվում «էդ գործերին»։ Բանն այն է, որ Մարուխյանն առաջադրվել է ՀՅԴ-ի կոալիցիա մտնելու «շրջանակներում»։ ԼՂՀ ընտրություններում 2-րդ տեղը գրաված ՀՅԴ-ն ԱԺ նախագահը պոստը զիջել է Աշոտ Ղուլյանին, որպեսզի Հայաստանում «կոմպենսացիներ» ստանա»,-հավելել է թերթը։