Պալաչի հեռուստաընկերության կաբելային սփռումը դեռ չեն վերականգնել.«Ժողովուրդ»
Մոտ մեկ շաբաթ է՝ ՀՀ կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գործող «Աբովյան» հեռուստաընկերության կաբելային սփռումն անջատված է։ Տեղեկացնենք, որ այդ հեռուստաընկերությունը պատկանում է Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանին՝ Պալաչին։
Օրեր առաջ տվյալ հեռուստաընկերության տնօրեն Ազնիվ Չիզմեչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ կաբելային սփռումն ապահովող ընկերությունը խոստացել է խնդիրը կարգավորել մայիսի 23-ին՝ շաբաթ օրը։ Սակայն երեկ պարզվեց, որ մինչ օրս խնդիրը չի լուծվել։
«Խոստացել էին շաբաթ օրը լուծել, բայց մինչև հիմա չեն արել։ Առաջիկա քայլերի մասով տեղյակ կպահենք»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է տնօրենը։
«Ուշագրավն այն է, որ կաբելային սփռումը ապահովող ընկերությունը, ըստ լուրերի, պատկանում է Գագիկ Ծառուկյանի մտերիմներից մեկին։ Իսկ ինչպես հայտնի է՝ Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից մեկը՝ Վահագն Գրիգորյանը, համարվում է Գագիկ Ծառուկյանի մարդը»,-հավելել է թերթը: