Մուշեղ Ղազարյան. Ինքնասպանությունով սպառնացող ամուսիները ոստիկանությունում են
ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ-Երևան քաղաքի փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանի, Կենտրոն Վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի, Կենտրոնի ոստիկանապետ Ա. Պողոսյանի բանակցությունների շնորհիվ հնարավոր է եղել կանխել ամուսիների ինքնասպանության փորձը:
Panorama.am-ի թղթակցին Մուշեղ Ղազարյանը հայտնեց, որ բարձրահարկ շենքի տանիք բարձրացած ամուսինները հանդիպում էին պահանջում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի հետ:
«Իհարկե, Տարոն Մարգարյանը չէր կարող գալ, որովհետև քաղաքում չէր, Արա Սադոյանը եկավ: Ամուսիների պահանջն այսպիսին էր. իրենց բակում՝ Մովսես Խորենացի 25 հասցեում, իրենք ապրում են առաջին հարկում, մինչև կանաչապատում անելը մի տեղ է ունեցել, որտեղ ապօրինի կերպով ավտոմեքենան է կայանել: Դա ընդհանուր օգտագործման տարածք է: Հետագայում այդտեղ «Կենտրոն կանաչապատում»-ը ծառատունկ ու վարդատունկ է կազմակերպել, հիմա այնտեղ այգի է: Ամուսինը դժգոհություն էր հայտնում, որ դա իր պապական տեղն է եղել, պահանջում էր քանդել այդ այգին: Պահանջները կատարվեցին, բայց մասնակի, ծառերն ու ծաղիկները չհանվեցին, հանվեց պաշտպանիչ գոտին: Դրանով ինքը բավարարվեց»,-ասաց Մ. Ղազարյանը, ընդգծելով, որ տարածքը ընդհանուր օգտագործման է ու որևէ մեկի սեփականությունը չէ:
«Այս անձնավորությունը որոշել էր իր տիկնոջ հետ ինչ-որ խաղ խաղալ, որը իր մոտ շատ լավ ստացվեց»,-ասաց Ղազարյանը:
Այս պահին ամուսիները ոստիկանությունում են:
Հիշեցնենք, որ ամուսիները՝ Եղիշե Գևորգյանն ու նրա կինը վերջերս են երեխաների հետ Հայաստան վերադարձել Ադրբեջանից: Հինգ հոգուց բաղկացած հայկական ընտանիքը ինքնակամ է հատել հայ-ադրբեջանական սահմանը, որտեղ ապաստան է խնդրել:
Ընտանիքի հայրը` բազմակի դատված Եղիշե Գևորգյանը 2010 թ հունվարի 10-ին «Երազ» մակնիշի մեքենայով հատել է Ադրբեջանի սահմանը` Նախիջևանի ուղղությամբ: Այսպիսով, Գևորգյանների ընտանիքը փախստականներ են, այլ ոչ թե գերիներ:
Նախորդող հրապարակումներ՝
Ադրբեջանից վերադարձած ընտանիք. Մենք դավաճաններ չենք (տեսանյութ)
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել սահմանն անցած հայ ընտանիքին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ