Լորետա Լինչ. «Դադարեցնել, արմատախիլ անել, ենթարկել պատասխանատվության»
ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Լորետա Լինչը մեկնաբանել է ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության փաստը: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են կաշառակերության մեջ:
«Կոռուպցիան ֆուտբոլային մարմիններում սպառնալից չափերի է հասել, դարձել է համակարգային ո խորը արմատներ է ձգել և արտասահմանում, և այստեղ՝ ԱՄՆ-ում: Այն ներառում է նվազագույնը ֆուտբոլային երկու սերունդների, ովքեր, ինչպես ենթադրվում է, չարաշահել են իրենց դիրքը, որպեսզի միլիոնավոր դոլարներ ստանան կաշառքի ձևով: Սա լուրջ վնաս է հասցրել այս իրավիճակի զոհերին՝ սկսած երիտասարդական լիգաներից ու զարգացող երկրներից, որոնք պետք է մասնաբաժին ստանային եկամուտներից, որոնք գոյանում են կազմակերպություններին կոմերցիոն իրավունքների վաճառքից, ինչպես նաև երկրպագուներից, ովքեր այդ իրավունքը, իրոք, արժեքավոր են դարձնում:
Այսօրվա գործողությունները հասկացնում են, որ Արդարադատության նախարարությունը մտադիր է դադարեցնել կոռուպցիայի նման դրսևորումները, արմատախիլ անել խախտումները և բոլոր մեղավորներին ենթարկել պատասխանատվության: Մենք սպասում ենք այդ առումով այլ երկրների հետ աշխատանքի շարունակմանը»,- ասել է Լինչը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ