«Լժե» Արթուր Հարությունյանի իզն ու թոզը չկա. «Հայկական ժամանակ»
Աբովյանի քաղաքապետի վեց թեկնածուներից հինգը երեկվա դրությամբ շարունակում էին ակտիվ քարոզարշավը և հանդիպումները ընտրողների հետ։ Բոլոր 5-ի պաստառները փակցված են քաղաքի շենքերի պատերին, բաժանվում են նրանց նախընտրական բուկլետները։ Չկա միայն լժե-Արթուր Հարությունյանը։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը։
«Նրան դեռ ոչ ոք չի տեսել, նա չունի նախընտրական պաստառներ ու բուկլետներ, և ընտրողները սույն թեկնածուին անգամ դեմքով ճանաչելու հնարավորություն չունեն։ Հիշեցնենք, որ երբ ՀՀԿ-ից հեռացված Արթուր Հարությունյանը հրաժարվեց հանել իր թեկնածությունը, Աբովյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվեց ևս մի Արթուր Հարությունյան անուն-ազգանունով անձ, որի անգամ հայրանունն է նույնը՝ Գեղամի»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում