Սեյրան Օհանյանի ներկայացրած փաստաթղթերում դատախազությունը հանցագործության հատկանիշներ է տեսել
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 27-ին նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ ներկայացնելով ՀՀ պաշտպանության նախարարին, նրա ընտանիքին, նաև ՀՀ պաշտպանության նախարարության համակարգը վարկաբեկող, ինչպես նաև որոշ հանցագործությունների համար մեղադրանք պարունակող հրապարակումների փաթեթ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
«Նկատի ունենալով, որ վերոնշյալ նյութերում առկա է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն, ՀՀ գլխավոր դատախազության Հատուկ կարևորագույն գործերի քննության վարչության կողմից վերոնշյալ նյութերն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան ընթացքը լուծելու համար», -փոխանցեցին դատախազության լրատվական ծառայությունից:
Հարակից հրապարակում`
Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հրապարակ» թերթին` առանց գումարային պահանջի (լուսանկար)