103-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը
Բրիտանացի թոշակառու Հերտրուդա Հինդլին, ով անցած շաբաթ նշել է իր 103-ամյակը, բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը: Այն հեռուստացույցի բացակայության մեջ է: Գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Mirror թերթին:
«Բոլոր ընկերներս հեռուստացույց ունեն, այն ես չեմ ուզում ունենալ: Ես պարզապես հանգիստ եմ ուզում»,-ասել է տարեց կինը, ով մինչ թոշակի անցնելն աշխատել է բուժքույր:
Հինդլին չի դիտել ոչ մի հեռուստահեռարձակում. Ոչ Եղիսաբեթ 2-րդի թագադրումը, ոչ Ջոն Քենեդու սպանությունը, ոչ մարդու առաջին վայրէջքը լուսնի վրա, ոչ էլ բեռլինյան պատի քանդումը: Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին դիտելը նա նույնպես շրջանցել է:
Հեռուստացուց դիտելու փոխարեն կինը սեփական նախաձեռնությամբ հոգ է տարել ծերերի նկատմամբ: Հերտրուդան սեփական երեխաներ չունի և ապրում է ծերանոցում: Նրա զարմիկ Ռիչարդ Հինդլին հաստատել է, որ նա երբեք չի իմացել, թե ինչ է կատարվում աշխարհում:
«Կարծում եմ, հենց դրա շնորհիվ էլ նա երկար է ապրում: Նա երբեք չի անհանգստացել լուրերի պատճառով»,-ասել է կնոջ զարմիկը: