Հնդկաստանի նախագահը և Շվեդիայի թագավորական ընտանիքի անդամները վթարի են ենթարկվել
Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուքերջին, Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան և նրա ամուսին արքայազն Դանիելը Շվեդիայի Ուպսալա քաղաքից ոչ հեռու հայտնվել են ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ: Վնասվածք է ստացել 6 մարդ, նրանք հոսպիտալացվել են: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Շվեդիայի արքունական պալատից հաղորդել են, որ արքայադուստր Վիկտորիան և նրա ամուսինը չեն տուժել: Շվեդիայի ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ չի տուժել նաև Հնդկաստանի նախագահը: Նա Շվեդիա էր ժամանել թագավոր Կարլ 16-րդ Գուստավի հրավերով: Մուքերջին Հնդկաստանի առաջին ղեկավարն է, որն այցելել է Շվեդիա: